4 դեկտեմբերի 2012 - 15:12 AMT
Դերենիկ Ոսկանյան. Տարոնն արեց ամեն ինչ հաղթաքնակի համար, սակայն կուբացի բռնցքամարտիկը շատ ուժեղ էր

«Տարոնն արեց ամեն ինչ, որպեսզի հասնի հաղթանակի, սակայն կուբացի բռնցքամարտիկը շատ ուժեղ էր: Մարտը հավասար էր ընթանում, և մի քանի միավորի տարբերությունն այդ մասին է խոսում»,- ասաց Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանը:

Երևանում ընթացող երիտասարդական աշխարհի առաջնության քառորդ փուլում Տարոն Սողոմոնյանը զիջել է կուբացի Ալեքսիս Դամիան Գուիբերտին 17:12 հաշվով:

Ըստ մարզչի, հայ բռնցքամարտիկը ռինգում այդքան էլ թարմ տեսք չուներ, քանի որ մինչ այդ դժվարին հաղթանակներ էր տոնել ադրբեջանցի Նասրադին Մամադովի, Դմիտրի Սապոնինի (Բելառուս) և Ջահանգիր Դավիդովի (Ուզբեկստան) նկատմամբ: «Ընդհանուր առմամբ Տարոնի ելույթից ես գոհ եմ, նա մինչև վերջ պայքարեց, սակայն նրա մոտ ամեն ինչ չէ, որ ստացվեց: Կարծում եմ՝ հենց կուբացի մարզիկն էլ 56 կգ քաշային կարգում կնվաճի աշխարհի չեմպիոնի կոչումը»,- ընդգծեց Ոսկանյանը:

Այսօր երեկոյան մրցահերթում ռինգ են դուրս գալու Նիկոլայ Հարությունովը (81կգ) և Նարեկ Մելքոնյանը (+91կգ), որոնց հետ մարզիչը մեծ հույսեր է կապում և հավատում է, որ նրանք կարող են մեդալների համար պայքարել: