4 դեկտեմբերի 2012 - 16:47 AMT
Իրավապաշտպան կազմակերպությունները կոչ են անում ԵՄ տարածքում արգելել մարմնավաճառությունը

Կանանց իրավունքները պաշտպանող ավելի քան 200 կազմակերպություններ կոչ են անում Եվրամիության տարածքում օրենսդրորեն արգելել մարմնավաճառությունը:

Ինչպես հաղորդում է BBC-ն, քարոզչությունը գլխավորում է Եվրոպայի խոշորագույն ֆեմինիստական կազմակերպությունը` «Եվրոպական կանանց լոբբին», որը հիմնվել է 1990-ին:

Այդ կազմակերպության հայտարարության համաձայն, Շվեդիայում մարմնավաճառությունը նվազել է երկու անգամ այն բանից հետո, երբ ներմուծվել է արգելքը: Իրավապաշտպանների նախաձեռնությունը կքննարկվի Եվրախորհրդարանի այսօրվա նիստում: