Ա. Զաքարյանը՝ «Ենի Ադրբեջան»-ին. Առաջարկում եմ ուղարկել արձանագրության այն հատվածը, որտեղ իրենց ստորագրությունն է 4 դեկտեմբերի 2012 - 17:12 AMT PanARMENIAN.Net - «Ենի Ադրբեջանը» մասնակցել է Սանկտ Պետերբուրգում անցկացված «Եվրասիական ինտեգրումը 21-րդ դարում» համաժողովին, սակայն ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել: Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանն ասել է կուսակցության քարտուղարի տեղակալ Մուբարիզ Գուրբանլին: Նա սադրանք է անվանել այն լուրերը, որ կուսակցությունը պատրաստվում է համագործակցել հայկական որևէ կուսակցության հետ: Այն, որ երկու երկրների միջև համագործակցություն չի լինելու, PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց նաև համաժողովին մասնակցած ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը: Ինչ վերաբերում է համաժողովի շրջանակներում ստորագրված փաստաթղթին, որի առկայությունը ադրբեջանական կողմը ժխտում է, Արտակ Զաքարյանը PanARMENIAN.Net ի թղթակցին առաջարկեց ուղարկել ստորագրված արձանագրության այն հատվածը, որտեղ դրված է ադրբեջանցի պատվիրակների ստորագրությունը: Ինչպես արդեն հայտնել ենք, ֆորումի շրջանակներում քննարկումներ են եղել եվրասիական ինտեգրման հեռանկարների շուրջ և ստորագրվել է արձանագրություն, որն ընդամենը փաստում է, որ կուսակցությունները պատրաստակամ են շարունակել համատեղ քննարկումները եվրասիական ինտեգրման հեռանկարների շուրջ: Իսկ ՀՀԿ-ի համագործակցությունը ոչ թե Ադրբեջանի հետ է, այլ մյուս երկրների կուսակցությունների: Հիշեցնենք, որ ՀՀԿ անդամներ Արտակ Զաքարյանը և Գագիկ Մելիքյանը դեկտեմբերի 2-3-ը Սանկտ Պետերբուրգում մասնակցել են «Եվրասիական ինտեգրումը 21-րդ դարում» միջազգային միջկուսակցական համաժողովի աշխատանքներին: Ֆորումին մասնակցել են Հայաստանից Հայաստանի հանրապետական կուսակցությունը, Ադրբեջանից՝ «Ենի Ադրբեջանը», Ռուսաստանից՝ «Եդինայա Ռոսիան», իսկ Ղազախստանից՝ «Նուր Օթան»-ը։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |