4 դեկտեմբերի 2012 - 19:28 AMT
Դամասկոսում դպրոցի ռմբակոծության արդյունքում զոհերի թիվը հասել է 30-ի

Դամասկոսի Էլ-Վաֆիդին արվարձանում տեղակայված դպրոցի ռմբակոծության զոհերի թիվը հասել է 30-ի:

Տեղի ԶԼՄ-ների տվյալների համաձայն, զոհվածներից 29-ը ուսումնական հաստատության սաներ են, ևս մեկը` ուսուցիչ:

Այս հարձակման համար պատասխանատվությունը իր վրա ոչ մի խմբավորում չի վերցրել: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: