4 դեկտեմբերի 2012 - 19:52 AMT
Սիրիացի քրդերի առաջնորդ. Սիրիայի ճակատագիրը պետք է որոշեն հենց սիրիացիները

Սիրիական Դեմոկրատական միություն կուսակցության համանախագահ, Սիրիայի Քրդական բարձրագույն խորհրդի անդամ Սալիհ Մուսլիմը «Գոլոս Ռոսիի»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ սիրիական ճգնաժամի լուծման ուղիների վերաբերյալ սիրիայի ներքին ընդդիմության մեծ մասի, այդ թվում` քրդական կուսակցությունների, դիրքորոշումը համընկնում է Մոսկվայի դիրքորոշման հետ:

Նա նշել է նաև, որ Սիրիայի ճակատագիրը պետք է որոշեն բացառապես սիրիացիները և հենց երկրի ներսում, այլ ոչ թե դրա սահմաններից դուրս:

«Ինչ վերաբերում է Դոհայում ստեղծված սիրիական ընդդիմության նոր կոալիցիային, ապա այդ խումբը ոչ մի իրավունք չուն կոչվելու սիրիացիների միակ օրինական ներկայացուցչություն»,-հայտարարել է նա: