4 դեկտեմբերի 2012 - 20:04 AMT
ՌԴ ԱԳ նախարար. ՆԱՏՕ-ն դեմ է սիրիական խնդրի ռազմական լուծմանը

ՆԱՏՕ-ն կարծում է, որ սիրիական խնդիրը ռազմական լուծում չի էլ կարող ունենալ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Անդրադառնալով Սիրիայում տիրող իրավիճակին` մեր գործընկերները հայտարարել են, որ փնտրում են միայն քաղաքական լուծում, որ ռազմական լուծում չի էլ կարող լինել. այս հարցում մենք համակարծիք ենք»,-հայտարարել է Լավրովը` Բրյուսելու կայացած Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդակցության արդյունքում: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»: