Սիրիական կառավարական պարբերականի լրագրողը սպանվել է Դամասկոսում

Սիրիական կառավարական պարբերականի լրագրողը սպանվել է Դամասկոսում

PanARMENIAN.Net - Դամասկոսի հարավում տեղակայված Թադամուն նահանգում երեքշաբթի սպանվել է սիրիական կառավարական «Հոկտեմբեր» պարբերականի լրագրողը: Սիրիայի իշխանությունները կատարվածը որակել են որպես ահաբեկչական գործողություն, հաղորդում է Vtsti.ru-ն:

Հաղորդվում է, որ զոհված Նաջի աս-Սաադն ավելի քան 60 տարեկան էր: Նա արդեն թոշակի էր անցել, սակայն շարունակում էր համագործակցել պարբերականի հետ: Լրագրողի վերջին հրապարակումը հայտնվել էր նախօրեին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---