5 դեկտեմբերի 2012 - 10:42 AMT
Սիրիական զորքերը ազատել են գրոհայինների կողմից գրավված Դամասկոսի արվարձանները

Սիրիական զորքերը ազատագրում են գրոհայինների կողմից գրավված Դամասկոսի արվարձանները: Ինչպես հաղորդում է «Ալ-Վաթան» լրատվական ծառայությունը, բանակային ստորաբաժանումները երեքշաբթի մտել են Հարաստի շրջան և այն վերցրել իրենց վերահսկողության տակ:

Սիրիացի զինծառայողները ոչնչացրել են գրոհայինների բազաներ, որոնք ստեղծվել են հարավային արվարձաններում` Կադամում, Էլ-Ասսալիում, Թադամունում և Հաջր-էլ-Ասվադում:

Հալեպում բանակային հատուկ ստորաբաժանումները մաքրում են Բուստան-էլ-Բաշա թաղամասի փողոցները:Ավելի վաղ Քաֆր-Համրում և Խորեյթանում չեզոքացվել են գրոհայինների դիրքեր, որոնց միջոցով Հալեպի բնակելի թաղամասերը գրաված խմբավորումները ստանում էին իրենց անհրաժեշտ զինամթերքը, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: