1 հունիսի 2005 - 08:47 AMT
ՌՈՒՍ ՓՈՐՁԱԳԵՏ. ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԴՈՒՐՍ ԲԵՐՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆԻՑ ԿՓՉԱՑՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԻՄԻՋԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՉՔԵՐՈՒՄ
«Ռուսական ռազմակայանների (ՌՌԿ) դուրս բերումը Վրաստանից կունենա մի շարք բացասական հետեւանքներ մեր երկրի համար: Առաջինը, Ախալքալաքում ՌՌԿ-ը զգալի դեր էին կատարում Ռուսաստանի համար, քանի որ տեղի հայ բնակչությունը զգում էր նրանց աջակցությունը, եւ դա նպաստում էր Ռուսաստանի իմիջի ամրապնդմանը Հայաստանի աչքերում: Երկրորդը, մեր համար այժմ զգալիորեն դժվար կլինի պաշտպանել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ժողովրդներին: Ավելին, կարող է հարց առաջանալ նոր զիջումների մասին` ռուսական խաղաղապահ զորքերը այդ հանրապետություններից դուրս բերելու մասին: Երրորդը, շատ հնարավոր է ամերիկյան զորքերի տեղակայում Վրաստանում, որը եւս մեկ հարված կլինի Ռուսաստանի համար»: Նման կարծիք է հայտնել Ռազմական վերլուծության կենտրոնի ղեկավար, Ռազմական գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Անատոլի Ցիգանոկ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Նա գտնում է, որ ստորագրելով Վրաստանից ՌՌԿ դուրս բերման ժամկետների կարգավորման մասին համաձայնագիրը, Ռուսաստանի կառավարությունը, առաջին հերթին, ցույց տվեց, որ չի հետապնդում իր նպատակները եւ հստակ չի արտահայտում իր դիրքորոշումը: Նաեւ իրավասու չէ հղումներ անել 1999 թվականի Ստամբուլի համաձայնագրին, քանի որ այն ժամանակ հարց չկար Իրանի եւ Չինաստանի մոտ միջին եւ բարձր հեռահարության հրթիռների առկայության մասին, նշում է Ցիգանոկը: «Եթե պետք է դուրս բերել ռազմակայանները, ապա պետք էր նաեւ կանխատեսել ՀՕՊ-ի պաշտպանության ամրապնդման իրավիճակը: Զի կարելի բացառել նաեւ իրավիճակի բացասական զարգացումը Իրանի շուրջ: Այդ ամենը պետք էր հաշվի առնել բանակցություններում»,-ավելացրել է նա: Փորձագետը ենթադրում է, որ Հայաստանը եւս կարող է փոխել արտաքին քաղաքականության իր ակցենտները եւ ավելի կողմնորոշվել դեպի ԵՄ, այլ ոչ թե Ռուսաստան: Դրան կնպաստի նաեւ ՌՌԿ-ի դուրս բերումը Ախալքալաքից, եւ այն , որ երկաթուղային հաղորդակցությունը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կապված կլինի բարդությունների հետ: «Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ միակ ազատ միջանցքը չի լրացնում Հայաստանի բոլոր պահանջները: Ըստ երեւույթին նա եւս կնայի եթե ոչ ՆԱՏՕ-ի, ապա ԵՄ-ի կողմը»,-նկատում է Անատոլի Ցիգանոկը: