1 հունիսի 2005 - 09:16 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՏՈՆՈՒՄ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ
Երեխաների պաշտպանության օրվա առթիվ Շվեյցարական զարգացման եւ համագործակցության գործակալությունը Ժնեւի միջազգային հարաբերությունների դպրոցի հետ համատեղ կազմակերպել են բարեգործական ձեռնարկ, որի ընթացքում այցելել են անչափահասներին, որոնք իրենց պատիժն են կրում Հայաստանի «Աբովյան» քրեակատարողական գաղութում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին են հայտնել Շվեյցարական զարգացման եւ համագործակցության գործակալության հայկական գրասենյակում: Ակցիայի նպատակն է Հայաստանի հանրության լայն շրջանակների ուշադրությունը հրավիրել երեխաների ամենախոցելի խմբերի իրավունքների պաշտպանության խնդրին: Հանդիպման ընթացքում, որին ներկա էին ՀՀ արդարադատության նախարարության եւ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, ներկայացրեցին երեխաներին երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը: Մասնավորապես, քննարկվել են պատիժը կրելուց հետո հասարակությանը ինտեգրվելու հարցերը: Վերջում կալանավոր երեխաներին նվիրաբերվեցին սպորտային պիտույքներ: Միջոցառումը կազմակերպվել էր «Միջազգային հարաբերությունների մասին գիտելիքների ամրապնդում» ծրագրի շրջանակներում: