ՀՀ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՊՀ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Երեւանում գտնվող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովին, հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Մ. Կրոտովը Գ.Ղարիբջանյանին տեղեկացրեց ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքների, ծրագրերի, ԱՊՀ երկրներում խորհրդարանական հարաբերությունների դերի բարձրացմանն ուղղված քայլերի մասին: Կողմերը քննարկեցին նաեւ հունիսի 14-16-ին Սանքտ Պետերբուրգում կայանալիք 9-րդ միջազգային տնտեսական ֆորումին Հայաստանի մասնակցությանն առնչվող հարցեր: Հաշվի առնելով, որ նշյալ ֆորումը անց է կացվում Ռուսաստանի նախագահի հովանավորությամբ եւ այն գլխավոր տնտեսական հավաքն է ինչպես ԱՊՀ երկրների, այնպես էլ աշխարհի շուրջ 50 երկրների համար, կարեւորվեց Հայաստանի ներկայացուցչական պատվիրակության մասնակցությունը: Գ.Ղարիբջանյանը նշեց, որ Հայաստանը կշարունակի իր ակտիվ ներգրավվածությունը ԱՊՀ գործընթացներին, ինչպես նաեւ կանի հնարավորը միջազգային տնտեսական ֆորումին մասնակցլու համար: Նա նաեւ ընդգծեց հումանիտար ոլորտում ԱՊՀ անդամ-պետությունների միջեւ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Գ. Ղարիբջանյանը վստահություն հայտնեց, որ ս.թ. մայիսի 8-ին Մոսկվայում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում հումանիտար համագործակցության մասին Հռչակագրի ստորագրումը լայն հեռանկարներ է ստեղծում այդ ոլորտում համագործակցության ակտիվացման համար, ինչպես հայ-ռուսական հարաբերությունների, այնպես էլ ԱՊՀ շրջանակներում: Նշենք նաեւ, որ հանդիպմանը ներկա էր ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ԱԺ մշտական ներկայացուցիչ Ֆելիքս Ղուշչյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---