Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տ հավաքականն ընդգրկվել է ԵԱ երկրորդ խմբում 5 դեկտեմբերի 2012 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Կայացել է Եվրոպայի մինչև 19 տարեկան պատանիների առաջնության վիճակահանությունը: Հայաստանի հավաքականը մտել է երկրորդ խումբ, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ռումինիայի, Լիտվայի և Լեհաստանի հավաքականները: 2013-ի աշնանը մասնակիցները կպայքարեն որակավորման առաջին փուլում 28 տեղերի համար: Եզրափակիչ մրցաշարին կմասնակցեն Հունգարիայի հավաքականը` որպես մրցաշարի տեր, և ևս յոթ թիմեր: Իսպանիայի հավաքականը վարկանիշի առաջատարի իրավունքով ավտոմատ կերպով անցել է այդ փուլ: Վիճակահանության ընթացքում կազմվել են 13 խմբեր: Յուրաքանչյուր խմբից երկու ուժեղագույն թիմեր և երրորդ տեղերը զբաղեցրածները, որոնք լավագույն արդյունքն են ցույց տվել իրենց խմբի առաջատարների հետ խաղում, կանցնեն որակավորման առաջին փուլ: Այս փուլի խաղերը տեղի կունենան 2014-ի գարնանը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |