1 հունիսի 2005 - 10:34 AMT
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ՀԱՄԱՅՆ ՌՈՒՍԻՈ ՊԱՏՐԻԱՐՔԻ ՀԵՏ
Ամենայան Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մոսկվայում հանդիպել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդի հետ, հաղորդում է «Gazeta Wyborcza»: Հանդիպման ընթացքում Գարեգին Երկրորդը նշել է, որ Հայաստանում, ինչպես եւ Ռուսաստանում ռազմատենչ աթեիզմի տարիներին ոչնչացվել են բազմաթիվ սրբություններ: Այդպես, ըստ նրա, այսօրվա դրությամբ, ավելի քան 900 հազար բնակչություն ունեցող Հայաստանի մայրաքաղաքում կա ընդամենը 16 եկեղեցի: Միեւնույն ժամանակ Գարեգին Երկրորդը նշել է, որ ներկայումս Երեւանում կառուցվում է 5 նոր եկեղեցի, որոնցից երեքը կօծվեն այս տարի: Ինչպես նշել է կաթողիկոսը, Երեւանի իշխանությունները հողահատկացում են արել Ռուսական Ուղղափառ եկեղեցու կառուցման համար, հենց Երեւանի մուտքի մոտ: Նրա խոսքերով, այդ եկեղցին կդառնա Հայկական եկեղեցու Նոր Նախիչեւանի եւ Ռուսաստանի թեմի մայր տաճարը: Կողմերը քննարկել են նաեւ Հայ Առաքելական եւ Ռուս Ուղղափառ եկեղեցիների հետագա համագործակցության հարցեր: Ամենայն Հայոց կաթողիկոսը Մոսկվա է ժամանել ԱՄՆ կատարելիք այցի կապակցությամբ: Հայ Առաքելական եկեղեցու պատվիրակության այցը ԱՄՆ կսկսվի չորեքշաբթի եւ կտեւի մեկ ամիս: Հայ եկեղեցու ԱՄՆ թեմի քանակաը մոտավորապես մեկ միլիոն մարդ է կազմում: