Իրանցի մասնագետները կորզել են տվյալներն իրենց զավթված անօդաչու թռչող սարքից

Իրանցի մասնագետները կորզել են տվյալներն իրենց զավթված անօդաչու թռչող սարքից

PanARMENIAN.Net - Իրանցի մասնագետները հայտարարել են, որ կորզել են տվյալներն իրենց զավթված ScanEagle անօդաչու թռչող սարքից, որը ենթադրաբար պատկանում է ԱՄՆ-ին, հաղորդում է իրանական Press TV հեռուստաալիքը:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչը նախազգուշացրել է, որ անհաժեշտության դեպքում իրենք ավելի շատ տեղեկատվություն կհրապարակեն անօդաչու թռչող սարքի մասին և ևս մեկ անգամ հաստատել, որ ScanEagle-ը պատկանել է ԱՄՆ-ին: Իրանցիները նշել են, որ սարքը գրեթե անվնաս է անցնել իրենց ձեռքը:

Երեքշաբթի երեկոյան Իրանի ԱԳՆ ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքը կօգտագործվի միջազգային դատարաններում, ապացուցելու համար, որ ԱՄՆ-ը խախտում է Իրանի օդային տարածքի սահմանները, հաղորդում է Lenta.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---