1 հունիսի 2005 - 11:05 AMT
ԲԱԹՈՒՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ Է ՓՈԽԱԴՐՎԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԶԻՆԱՄԹԵՐՔՈՎ ԲԵՌՆՎԱԾ ԱՌԱՋԻՆ ԷՇԵԼՈՆԸ
Բաթումից Հայաստան է փոխադրվել երկաթուղային էշելոն` բեռնված ռազմական տեխնիկայով ու զինամթերքով, որը մինչ այդ գտնվում էր Բաթումիում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանում: Այս մասին հայտնել են Անդրկովկասի ռուսաստանյան զորախմբի ներկայացուցիչները, տեղեկացնում է «Երկիր» թերթը: Նրանց խոսքերով` տեխնիկայի եւ զինամթերքի դուրսբերումն իրականացվում է Վրաստանի սահմաններից Բաթումի ռազմակայանի տեխնիկայի ու զինամթերքի ավելցուկը դուրս բերելու ծրագրին համապատասխան, որը մշակվել էր մի քանի ամիս առաջ` մինչեւ Բաթումից եւ Ախալքալաքից ռուսաստանյան ռազմակայանների դուրսբերման ժամկետի շուրջ վրաց-ռուսական բանակցությունների սկսվելը: