Բելառուսի և Հայաստանի միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր են քննարկվել այսօր

Բելառուսի և Հայաստանի միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր են քննարկվել այսօր

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյի և նրա առաջին տեղակալ Վալերի Գորելկոյի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես կարևորվեց միջխորհրդարանական համագործակցության դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում:

Զրուցակիցներն անդրադարձան նաև երկու երկրների` միջազգային կազմակերպություններում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարներին: Ըստ Արտակ Զաքարյանի` առաջնային խնդիր է, որ Բելառուսի խորհրդարանական պատվիրակությունը` որպես հավասար գործընկեր, ներգրավված լինի Արևելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում: Այդ առումով աշխատանքներ են կատարվում Եվրանեսթ ԽՎ-ում ստեղծված հատուկ աշխատանքային խմբում:

Կարևորելով եվրոպական ինտեգրացիան` Ստեպան Սուխորենկոն նշեց, որ իրենց ցանկությունն է լինել հավասար գործընկեր: Հանդիպմանն անդրադարձ եղավ Բելառուսի խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաև Հայաստան-Բելառուս միջխորհրդարանական հանձնաժողովի հետագա աշխատանքներին և խորհրդարանների միջև կապերի աշխուժացման հնարավորություններին: Կողմերը պայմանավորվեցին միջոցներ ձեռնարկել երկու երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջև համագործակցությունը խորացնելու համար,հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---