ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Հայաստանում Իսպանիայի Թագավորության նորանշանակ դեսպան Ֆրանսիսկո Խավյեր Էլորսա Կավենգտին (նստավայրը Մոսկվայում): Հանդիպման ընթացքում դիվանագետը նշել է, որ հայ-իսպանական հարաբերությունների խորացման նպատակով Հայաստանում կնշանակվի Իսպանիայի պատվո հյուպատոս եւ կբացվի Սերվանտեսի ինստիտուտի ներկայացուցչություն: Դեսպանը նշել է նաեւ, որ իր խնդիրն է ակտիվացնել երկու երկրների փոխհարաբերությունները եւ այդ նպատակով մշակված են մի քանի ծրագրեր` այդ թվում նաեւ ներդրումների առումով, քանի որ Հայաստանի օրենսդրությունը եւ տնտեսական կայուն աճը ներդրումների համար բարենպաստ դաշտ են ստեղծում: Իր հերթին Արթուր Բաղդասարյանը, կարեւորելով միջպետական հարաբերությունների զարգացումը, ընդգծել է միջխորհրդարանական կապերի զարգացումը եւ համագործակցությունը միջազգային կառույցներում, տնտեսության, գիտության, մշակույթի ոլորտներում: Բացի այդ, կողմերը կարեւորել են երկու երկրների կապերի ակտիվացումը «Ընդլայնվող Եվրոպա. նոր հարեւաններ» ԵՄ ծրագրի շրջանակներում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---