1 հունիսի 2005 - 13:05 AMT
ՀՈՒՆԻՍԻ 2-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԵՆ ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ
Հունիսի 2-ին ՀՀ Սահմանադրության նախագծի փոփոխությունների բարելավման կապակցությամբ Հայաստան են ժամանելու ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներ Ջանի Բուքիքիոն, Այվարս Էնձինսը եւ Սիմոնա Գրանատա-Մենինին, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Այցի ընթացքում նախատեսված են հյուրերի հանդիպումներն Հայաստանի խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանի, ՀՀ Աժ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանի հետ: Նախատեսված են նաեւ քննարկումներ խորհրդարանում հանրապետության կառավարող կոալիցիայի ներկայացուցիչների հետ` սահմանադրության բարեփոխումների վերաբերյալ հետագա համագործակցության շուրջ: Վենետիկի հանձնաժողովի անդամներին կընդունի նաեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: