Ադրբեջանցիներն ու թուրքերը պատրաստվում են «գրել թյուրքական պատմությունը» 5 դեկտեմբերի 2012 - 21:18 AMT PanARMENIAN.Net - Թյուրքական ընդհանուր պատմությունը կազմելու վերաբերյալ հարցերի քննարկման ժողովի ընթացքում, որը կայացել է Ադրբեջանի ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Յագուբ Մահմուդովի Թուրքիա կատարած այցի ժամանակ, առաջին հերթին որոշում է կայացվել «ադրբեջանա-թուրքական պատմությունը» գրելու մասին, գրում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը: Քննարկումների ընթացքում նաև որոշում է կայացվել «ընդհանուր-թյուրքական պատմությունը գրելու աշխատանքներում ներգրավել այլ թյուրքական ժողովուրդների պատմաբաններին»: Պատմաբան Ինալջիգ Հալիլը հատուկ ընդգծել է, որ Ադրբեջանը «միշտ էլ նշանակալի դեր է խաղացել ընդհանուր-թյուրքական պատմության մեջ»: Ինչպես հայտնի է, և թուրքերը, և, առավել ևս, ադրբեջանցիները պատմության ժխտման և արտագրման վարպետներ են: Անգամ Հայոց ցեղասպանությունից 97 տարի անց Թուրքիան հրաժարվում է ընդունել իրականացված հանցագործությունը, հայտարարելով, որ հայերը «սպանվել են, քանի որ պատերազմի ընթացքում ընդվզել են իշխանությունների դեմ»: Ընդ որում, Թուրքիայում հայտարարում են, որ զոհերի 1,5 միլիոնանոց թիվը չափազանցեցված է: Թուրքիայում զուգահեռաբար ժխտվում է նաև հույների, ասորիների և այլ ժողովուրդների ցեղասպանությունը: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այս ժողովրդի պատմությունը ծայրեծայր հորինված է ադրբեջանցի «պատմաբանների» կողմից: Մինչև 1918թ Կովկասի տարածքում ամբողջ պատմության ընթացքում Ադրբեջան անվանումը ԵՐԲԵՔ չի հիշատակվել: Ադրբեջանը հին պարսկական Ատրպատական շրջանն է: Այս տարածքը պատմության հենց ամենասկզբից մինչ օրս գտնվում է Իրանի տարածքում` Արաքս գետից դեպի հարավ: Մինչխորհրդային փաստաթղթերում «ադրբեջանցիները» հիշատակվում են որպես մահմեդականներ, թուրքեր, կովկասյան թաթարներ և այլն: Այդ շրջանում ադրբեջանական ազգը` որպես ընդհանուր էթնիկ միավոր, դեռևս գոյություն չուներ: Նրանք հիմանականում կիսաքոչվոր կյանքով էին ապրում: Ռուսական Կայսրության անկումից հետո, Թիֆլիսում 1918թ մայիսի 27-ին Մահմեդական ազգային խորհուրդը Արևելյան-Կովկասյան Մահմեդական Հանրապետության անկախության հռչակագիր սահմանեց: Շուտով այն վերանվանվեց Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն: Հետագայում 1936թ «Ստալինյան սահմանադրության» համաձայն, Ադրբեջանական ԽՍՀ տարբեր մահմեդական ժողովուրդներին սկսեցին կոչել «ադրբեջանցիներ»` նախկինում կիրառվող «թյուրքի», «թաթի», «թալիշի», «քուրդի», «լեզգինի» փոխարեն: Սակայն, չնայած բոլոր պատմական փաստերի, այսօրվա ադրբեջանցիները շարունակում են իրենց մասին հայտարարել որպես «հին ազգի, որը Կովկասում ապրել է հնագույն ժամանակներից»: Նրանց բացարձակապես չի հուզում այն, որ այդ հայտարարությունների միակ ապացույցը կարելի է գտնել միայն ադրբեջանցի պատմաբանների ադրբեջանական գրքերում: Ադրբեջանցիներն ու թուրքերը որոշել են գրել իրենց պատմությունը. դողա գիտական աշխարհ: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |