Սիրիական զորքերը մի քանի հաջող ռազմական օպերացիաներ են անցկացրել Դամասկոսի մերձակայքում

Սիրիական զորքերը մի քանի հաջող ռազմական օպերացիաներ են անցկացրել Դամասկոսի մերձակայքում

PanARMENIAN.Net - Սիրիական զորքերը դեկտեմբերի 5-ին Դամասկոսի մերձակայքում գրոհայինների խմբավորումների ոչնչացման մի քանի հաջող ռազմական օպերացիաներ են իրականացրել, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ինչպես հաղորդում է «Սուրիա» հեռուստաալիքը, Էլ-Ուտեյբա և Զամալկա շրջաններում շրջափակվել և ոչնչացվել են «Ալ-Քաիդայի» գրոհայինների երկու խմբավորում: Սպանվել են «տասնյակ վարձկան-գրոհայիններ»:

Հոմսում ծավալած գործողությունների ընթացքում սիրիական հատուկ նշանակության ջոկատայինները ոչնչացրել են «Ջեբհատ ան-Նուսրա» ծայրահեղական խմբակցության 40 զինված գրոհայինների:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---