Եգիպտական ընդդիմության առաջնորդը օգնություն է խնդրել Մուրսիից` նրա կողմնակիցներից ընդդիմությանը պաշտպանելու համար

Եգիպտական ընդդիմության առաջնորդը օգնություն է խնդրել Մուրսիից` նրա կողմնակիցներից ընդդիմությանը պաշտպանելու համար

PanARMENIAN.Net - Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցները Կահիրեի նախագահական պալատի մոտ հարձակվել են ցուցարարների վրա` ոչնչացնելով նրանց վրանները: Ընդդիմության առաջնորդներից մեկը նախագահից խնդրել է պաշտպանել ընդդիմադիրներին` «լեգիտիմությունը վերջնականապես չկորցնելու համար»:

Չորեքշաբթի օրը նախագահական պալատի մոտ արդեն բախումներ և ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչից հետո ոստիկանությունը հակառակորդներին բաժանել է մետաղյա արգելափակոցների միջոցով: Մինչ այդ, իսլամիստները շարունակում են ժամանել ցույցի վայր, փոխանցում է Vesti.ru-ն:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---