Սիրիան համաձայնել է Լիբանանին հանձնել Տրիպոլիից ավելի քան 20 գրոհայինների մարմիններ

Սիրիան համաձայնել է Լիբանանին հանձնել Տրիպոլիից ավելի քան 20 գրոհայինների մարմիններ

PanARMENIAN.Net - Սիրիան համաձայնել է Լիբանանին հանձնել Տրիպոլիից ավելի քան 20 գրոհայինների մարմիններ: Վերջիններս նախորդ շաբաթ ոչնչացվել են սիրիական տարածքում, հաղորդում է Լիբանանի ԱԳՆ-ն:

Տրիպոլիից մի խումբ վարձկան-գրոհայիններ, ովքեր պատրաստվում էին Սիրիայում կռվել ընդդիմության շարքերում, սահմանը հատելուց հետո շրջափակվել և ոչնչացվել են սիրիական բանակի կողմից Թել-Կալախ քաղաքի շրջանում: Նախորդ շաբաթ լիբանանյան կառավարությունը դիմել էր Դամասկոսին` խնդրելով հանձնել զոհվածների մարմինները:

Տրիպոլիի 21 բնակիչների սպանության լուրը հանգեցրել է քաղաքի սուննիների և ալավիների բախումներին, որոնց արդյունքում 4 մարդ է զոհվել: Քաղաք ժամանած լիբանանյան բանակի ստորաբաժանումները փորձում են կանխել հակամարտության էսկալացիան: Այս մասին հաղորդում է Ռոսբալթը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---