Եվրախորհրդարանի փոխնախագահ. Գագիկ Ծառուկյանը կարող է նախագահի հիանալի թեկնածու լինել

Եվրախորհրդարանի փոխնախագահ. Գագիկ Ծառուկյանը կարող է նախագահի հիանալի թեկնածու լինել

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ին մեկնարկել է ԲարգավաՃ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակության այցը Բրյուսել: Եվրոպական խորհրդարանի, Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ արտաքին գործերի գործակալության բարձրաստիճան պաշտոնյաների, Եվրոպական խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպումների շարքը մեկնարկել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկայի հետ հանդիպումով: Ողջունելով եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյային` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ ԲՀԿ-ն այսօր այստեղ է Եվրոպական կուսակցությունների հետ հարաբերությունները խորացնելու նպատակով, քանի որ եվրոպական ինտեգրումը ԲՀԿ օրակարգի գերկայություններից մեկն է: Միջկուսակցական համագործակցության խորացմանը միտված ծրագրերի քննարկումից զատ կողմերը զրուցել են նաև Հայաստանի տնտեսական քաղաքականության վերաբերյալ հարցերի շուրջ: Գագիկ Ծառուկյանը կարծիք է հայտնել, որ անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում:

Հանդիպման շրջանակներում կողմերը զրուցել են Հայաստանի քաղաքական օրակարգի կարևորագույն խնդիրների մասին, այդ թվում անդրադարձ է կատարվել նաև առաջիկա նախագահական ընտրություններին: Ծանոթ լինելով ԲՀԿ գաղափարական և քաղաքական գործունեությանը` Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկան հաստակամություն ու պատրաստակամություն է հայտնել օժանդակելու ԲՀԿ-ի` Եվրոպական կուսակցությունների հետ համագործակցության ընդլայնմանը միտված քաղաքականության կենսագործմանը: Փոխնախագահն ընդգծել է, որ ցանկացած տեսակի համագործակցության կայացման ու արդյունավետության առաջին գրավականն ու երաշխիքը մարդկային հարաբերություններն են և այդ համատեքստում կարևորում է ԲՀԿ նախագահի հետ ծանոթությունը: Ռոկան նշել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանը կարող է հիանալի թեկնածու լինել, քանզի առանձնանում է մարդկային ու լավատեսական հատկանիշներով:

Հագեցած օրակարգով հանդիպման ավարտին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկային հրավիրել է այցելել Հայաստան, որտեղ կարող են նաև առավել հանգամանորեն քննարկել առաջիկա գործակցության հեռանկաները:

Դեկտեմբերի 5-ին ԲՀԿ խմբակցության պատգամավորները Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հանդիպում են ունեցել նաև Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Քրիստիան Վիգենինի հետ: Հանդիպման շրջանակներում առաջնային թեման առաջիկա նախագահական ընտրություններն են եղել : Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ ԲՀԿ-ն մշտապես հանդես է եկել բացառապես ազատ, արդար, թափանցիկ ու ժողովրդավարական չափորոշիչներին համապատասխանող ընտրությունների անցկացման դիրքերից:

Անդրադարձ է կատարվել նաև եվրոպական կառույցների կողմից ընտրությունների ժամանակ երկարաժամկետ ու կարճաժամկետ դիտորդական առաքելությունների իրականացման գործընթացին: Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Քրիստիան Վիգենինը տեղեկացրել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում Հայաստանում իրենց դիտորդական առաքելությունն իրականցնող կառույցները ուշի ուշով հետևելու են ներքաղաքական բոլոր զարգացումներին:

ԲՀԿ նախագահի հերթական հանդիպումը կայացել է Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի նախագահ Յան Զահրադիլի, եվրոպական խորհրդարանում դաշինքի քաղաքական խմբի ղեկավար Մարտին Կալանանի հետ, որտեղ ևս քննարկվել են կուսակցությունների միջև համագործակցության ընդլայնման հեռանկարները: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում հանդիպել արդեն առավել գործնական քայլեր ձեռնարկելու նպատակով:

Բարգավաճ Հայաստան կուսկացության նախագահ Գագիկ Ծառուկյանի այցը շարունակվելու է նաև վաղը` դեկտեմբերի 6-ին, հաղորդում է «Բարգավաճ Հայաստան» կուսկացության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի գրասենյակը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---