6 դեկտեմբերի 2012 - 10:07 AMT
Sotheby's աճուրդի ժամանակ Ռաֆայելի «Առաքյալի գլուխը» նկարը վաճառվել է 47.8 մլն դոլարով

Լոնդոնում Sotheby's աճուրդում Ռաֆայելի «Առաքյալի գլուխը» նկարը վաճառվել է 47.8 մլն դոլարով, հաղորդում է Associated Press-ը:

Նկարը դասվում է նկարչի աշխատանքների այն շրջանին, երբ վերջինս պատրաստվում էր ստեղծել ներկայումս Վատիկանի թանգարանում գտնվող «Փոխակերպում» աստվածաշնչյան նկարը: Նկարի գնորդը մասնավոր կոլեկցիոներ է, ով աճուրդին հեռախոսով է մասնակցել և հաղթել է 4 թեկնածուների միջև լարված պայքարում: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն: