6 դեկտեմբերի 2012 - 10:10 AMT
Սիրիայի ԶՈւ-ը պատրաստվում են քիմիական զենք կիրառել

Սիրիական զինված ուժերը սկսել են նախապատրաստել քիմիական զենքը և սպասում են երկրի նախագահ Բաշար Ասադի համապատասխան հրամանին:

Ինչպես նախօրեին հաղորդել է Էն-բի-սի հեռուստաընկերությունը, հղելով ամերիկյան պաշտոնյաներին, սիրիացի զինծառայողները սկսել են նախապատրաստել տարբեր թունավոր բաղադրատարրեր պարունակող արկեր, որոնք սովորաբար թաքցվում են` ելնելով անվտանգության նկատառումներից:

Վերջին օրերս ԱՄՆ-ն բազմիցս նախազգուշացրել է Սիրիայի կառավարությանը, որ քիմիական զենքի կիրառումը համարելու է թույլատրելի «կարմիր գծի» խախտում: Սիրիայի կառավարությունը միևնույն ժամանակ վստահեցնում է, որ նման ծրագրեր չունի:

Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: