6 դեկտեմբերի 2012 - 11:14 AMT
S&P-ը նվազեցրել է Հունաստանի վարկանիշը մինչև ընտրողական դեֆոլտ

Standard & Poor's միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Հունաստանի երկարաժամկետ վարկային վարկանիշը մինչև ընտրողական դեֆոլտի մակարդակ ("SD") "ССС"-ից, ասվում է գործակալության հաղորդագրությունում:

Երկրի կարճաժամկետ վարկանիշը նվազել է նաև մինչև SD "С"-ից:

«Մեր տեսանկյունից, պետական արժեթղթեր գնելու Հունաստանի մտադրությունը ոչ այլ ինչ է, քան պարքտի վերակառուցում»,- ասում են գործակալության փորձագետները: