1 հունիսի 2005 - 13:53 AMT
Ա.ՅՈՒՆՈՒՍՈՎ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԵԱՀԿ ՄԽ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐԴՅՈՒՆՔ ՉԻ ՏԱԼԻՍ
ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի լուծումն արդյունք չի տալիս: Այս մասին հայտարարել է Բաքվի խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Արիֆ Յունուսովը: Նրա խոսքերով`
դա հանգեցնում է հասարակությունում անջատողականության խորացմանը: Իշխանություններն էլ, հակադրվելու փոխարեն, ավելի են ամրապնդում հասարակության ռազմատենչությունը: «Ադրբեջանում հիվանդագին են վերաբերվում Ղարաբաղյան խնդրին, արմատականությունն ավելի է խորանում եւ ամրապնդվում է ոչ այնքան լավ վերաբերմունք հայերի նկատմամբ»,- նշել է փորձագետը: