6 դեկտեմբերի 2012 - 10:26 AMT
«Ժողովուրդ». ԱՄՆ դեսպանը գաղտնի հանդիպումներ է ունեցել ՀՀ կուսակցությունների ղեկավարների հետ

«Ժողովուրդ»-ը գրում է, որ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը նախորդ ամսվա ընթացքում հանդիպումների շարք է ունեցել ՀՀ տարբեր քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ և խոսել առաջիկա նախագահական ընտրությունների մասին:

Դեսպան Հեֆերնը կուսակցությունների ղեկավարներին իր մտահոգությունն է հայտնել այն մասին, որ Հայաստանում ընտրությունները չեն անցնում մրցակցային պայմաններում, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության վրա: «Շատ վատ է, եթե ընտրություններն այդպես անցնեն»,-մասնավորապես ասել է ԱՄՆ դեսպանը:

Նշենք, որ ներկա պահին Ջոն Հեֆերնը բացակայում է հանրապետությունից»: