ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՆ ԺԱՄԱՆՈՒՄ ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

PanARMENIAN.Net - ՀՀ Սահմանադրության փոփոխությունների բարելավման կապակցությամբ այսօր Հայաստան են ժամանում ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներ Ջանի Բուկիկիոն, Այվարս Էնձինսը եւ Սիմոնա Գրանատա-Սենինին: Այցի ընթացքում հյուրերը կհանդիպեն Հայաստանի խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանի, ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահի, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանի հետ: Նախատեսվում են նաեւ քննարկումներ խորհրդարանում հանրապետության իշխող կոալիցիայի հետ սահմանադրական բարեփոխումների ոլորտում հետագա համագործակցության համար: Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ կհանդիպի նաեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---