6 դեկտեմբերի 2012 - 15:43 AMT
Ջոնի Դեփը ֆիլմ կնկարահանի ժամանակակից Դոն Քիշոտի մասին

Դիսնեյ ընկերությունը համաձայնագիր է կնքել Ջոնի Դեփի Infinitum Nihil ընկերության հետ, որի շրջանակներում ֆիլմ կնկարահանվի ժամանակակից Դոն Քիշոտի մասին: Այդ մասին հաղորդվում է Deadline կայքում:

Դեփը նախկինում հետաքրքրություն է հանդես բերել այդ կերպարի նկատմամբ: Ենթադրվում էր, որ դերասանը կնկարահանվի Դոն Քիշոտի մասին Թերի Գիլիամի ֆիլմում, բայց այդ նախագիծն այդպես էլ ավարտին չհասցվեց: Առայժմ պարզի չէ, թե ով կլինի ֆիլմի ռեժիսորը:

Դեփը հանդես կգա որպես ֆիլմի պրոդյուսեր: Առայժմ պարզ չէ, թե կնկարահանվի արդյոք դերասանը ֆիլմում: