6 դեկտեմբերի 2012 - 16:41 AMT
Գերմանիայի կառավարությունը հաստատել է Թուրքիային երկու Patriot ԶՀՀ տրամադրելու մանդատը

Գերմանիայի կառավարությունը հինգշաբթի օրը հավանություն է տվել Թուրքիային երկու Patriot զենիթահրթիռային համալիրներ տրամադրելու մանդատին, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը` մեջբերելով ԳԴՀ ՊՆ հայտարարությունը:

Երեքշաբթի օրը թուրք-սիրիական սահմանին Patriot համալիրներ տեղակայելու մասին որոշում է ընդունել ՆԱՏՕ-ի ԱԳՆ ղեկավարների խորհուրդը: Կառավարության արտահերթ նիստի ավարտին կատարված հայտարարությունում նշվում է, որ դրանց սպասարկման համար Թուրքիա կգործուղվեն մինչև 400 գերմանացի զինծառայողներ:

Թուրքիային ԶՀՀ տրամադրելու մանդատը պետք է դրվի նաև բունդեսթագի քննարկմանը, սակայն Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Գիդո Վեստերվելեն արդեն հայտարարել է, որ ակնկալում է խորհրդարանականների աջակցությունը: