6 դեկտեմբերի 2012 - 17:04 AMT
ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը կգումարվի դեկտեմբերի 17-ին

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ կառավարությունը ՀՀ Ազգային ժողովի նախագահին առաջարկել է 2012 թ. դեկտեմբերի 17-ին ժամը 12-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` օրակարգում ընդգրկելով առաջնահերթ քննարկում պահանջող 14 հարց, հիմնականում տնտեսական բնույթի, այդ թվում նաև հարկային փաթեթը: Օրակարգում է նաև «Շահումով խաղերի և խաղատների մասին օրենքում» փոփոխությունների հարցը: