6 դեկտեմբերի 2012 - 18:20 AMT
You Tube-ում հոլովակ է հայտնվել, որտեղ ընդդիմությունը կոչ է անում պատրաստվել Ասադի ռեժիմի տապալմանը

Սիրիայի ընդդիամդիրները You Tube-ում հոլովակ են զետեղել, որտեղ կոչ են անում պատրաստվել Ասադի ռեժիմի տապալմանը:

Հոլովակի հեղինակները պնդում են, որ Սիրիայի Ազատ բանակը շուտով «կմաքրի մայրաքաղաքը ռեժիմի մնացորդներից»: Կադրից այն կողմը հաղորդավարը պարզաբանում է, որ «զրո ժամի» մասին» կհայտարարվի լրացուցիչ:

Հոլովակում խորհուրդներ են տրվում խաղաղ բնակիչներին ինչպես խուսափել մահվանից ու վիրավորվելուց, ինչպես նաև քաղաքացիական անհնազանդության կոչ է արվում: Իսկ կառավարական բանակի զինվորներին կոչ են անում անցնել ընդդիմության կողմը: