6 դեկտեմբերի 2012 - 17:31 AMT
Իսրայելական զորամասից գողացել են F-16 կործանիչների շարժիչները

Իսրայելի ռազմական ոստիկանությունը հետաքննություն է սկսել երկրի զորամասերից մեկում F-16 կործանիչների շարժիչների գողության փաստով, գրում է The Times of Israel-ը:

Ըստ քննիչների, գողությունը տեղի է ունեցել այդ ռազմակայանում աշխատող զինծառայողների օգնությամբ, հակառակ դեպքում հարկ կլիներ վնասազերծել պահպանման բարդ համակարգը:

Դեռևս ձերբակալվածներ ու կասկածյալներ չկան: Կողոպուտը ռազմական պահեստներում վերջին տարում լուրջ խնդիր է դարձել ՑԱԽԱԼ-ի համար, հայտնում է Լենտա.ռու-ն: