6 դեկտեմբերի 2012 - 18:47 AMT
ՈւԵՖԱ-ն ֆուտբոլի ԱՊՀ-ի միասնական առաջնություն անցկացնելու գաղափարը հետաքրքիր է համարում

ՈւԵՖԱ-ն կարծում է, որ ֆուտբոլի ԱՊՀ միասնական առաջնություն անցկացնելու գաղափարը հետաքրքիր է, սակայն տվյալ պահին նման լիգայի ստեղծման առաջարկներ չեն ստացվել` «Ռ-Սպորտ» գործակալությանը հայտնել է ՈւԵՖԱ աղբյուրը:

Նրա խոսքով, նման առաջնության ստեղծումը կարող է հանդիսատեսներ հավաքել տրիբունաներում և նպաստել ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրության տարածմանը:

Ավելի վաղ արդեն եղել է նման մրցաշարերի անցկացման փորձ: Օրինակ, Լատվիայի, Լիվտայի և Էստոնիայի ակումբները մասնակցել են Բալթյան լիգայի խաղարկությանը, իսկ Դանիայի, Շվեդիայի և Նորվեգիայի ակումբները` Թագավորական լիգայի: Սակայն երկուսն էլ փակվել են` դրանց նկատմամբ փոքր հետաքրքրության պատճառով: