6 դեկտեմբերի 2012 - 18:20 AMT
Օբաման 50 մլրդ դոլար է խնդրում Կոնգրեսից «Սենդի» փոթորկից տուժած նահանգների համար

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 50 մլրդ դոլար է խնդրում Կոնգրեսից «Սենդի» փոթորկից տուժած նահանգների համար:

Հստակ գումարը չի քննարկվում, սակայն, այն կկազմի 45-55 մլրդ դոլար:

Գումարը առաջացրել է Նյու Յորքի, Նյու Ջերսիի ու Քոնեկտիկուտի նահանգների օրինաստեղծների դժգոհությունը, քանի որ նրանք գտնում են, որ այդ գումարը բավարար չէ՝ հարկավոր է 80 մլրդ դոլար:

Ակնկալվում է, որ օրինագիծը Կոնգրես կմտնի շաբաթվա վերջում: