
Միացյալ Նահանգներում գտնվող ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂՀ ճանաչման գործընթացին:
«ԼՂՀ ինքնաճանաչումն ինքնանպատակ չէ: Ճանաչումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության, բնակչության ֆիզիկական և տնտեսկան բարեկեցության գրավականն է: Մենք հետամուտ ենք մեր միջազգայն ճանաչման գործընթացին: Այդ առումով մենք շատ դրական ենք գնահատում վերջին տարիներին միջազգային քաղաքականության մեջ ի հայտ եկող այն միտումը, որ մի շարք հիմնահարցերի լուծումը գտնվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի տիրույթում: Ես համոզված եմ, որ վաղ թե ուշ անխուսափելիորեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչվելու է և դառնալու է միջազգային հանրության լիարժեք անդամ: Մենք որևէ պետության առաջ չենք դնում մեր ճանաչման պարտադրանքը, բայց վաղ թե ուշ միջազգային ճանաչման գործընթացը լայն թափ է ստանալու: Մասաչուսեթի Ռոդայլընդի, Ավստրալիայի Հարավային Ուելսի նահանգի որոշումները, որոնք սատարում են ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, շատ լուրջ ազդանշաններ են : Ես չեմ կարծում, որ մենք պետք է սպասենք կտրուկ փոփոխությունների, բայց դրանք ազդանշաններ են, որոնք վկայում են` աշխարհը կամաց-կամաց փոխում է իր մոտեցումը», - ասել է ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավարը: