6 դեկտեմբերի 2012 - 19:42 AMT
Նեթանյահու. Ցանկացած խաղաղ պայմանագիր պետք է նախատեսի հրեական բնակավայրերի նոր միջանքի գոյությունը

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ցանկացած խաղաղ պայմանագիր պետք է նախատեսի հրեական բնակավայրերի նոր միջանքի գոյությունը:

Պաղեստինյան իշխանությունները ասում են, որ այդ միջանցքը Արևմտյան ափը, փաստորեն, կբաժանի 2 մասին և անհնար կդարձնի կենսունակ պաղեստինյան պետության ստեղծման հնարավորությունը:

Նեթանյահուն ընդծել է իր դիրքորոշումը Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Միջանցքի ստեղծման Իսրայելի ծրագրերը բախվել են ԵՄ երկրների խիստ քննադատությանը: