6 դեկտեմբերի 2012 - 19:37 AMT
Ստրասբուրգում բարձր են գնահատում ՀՀ հակակոռուպցիոն և ընտրական օրենսդրության բարեփոխումները

Ստրասբուրգում Եվրոպայի Խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի՝ GRECO-ի հերթական 58-րդ լիագումար նիստում ընդունվել է կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբում Հայաստանի Հանրապետության գնահատման 3-րդ փուլում տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ զեկույցը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ստրասբուրգից տեղեկացնում են, որ ըստ նիստում ընդունված որոշման՝ վերջին 2 տարվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել են աննախադեպ բարձր կատարողական արդյունքներ՝ հակակոռուպցիոն օրենսդրության ընդունման, ինչպես և ընտրական օրենսդրության բարեփոխման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ից 8-ը աշխատանքային այցով Ստրասբուրգ է մեկնել Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի գլխավորությամբ: