Նիկոլ Հարությունով. Ուրախ եմ, որ ռուս մարզիկի նկատմամբ հասա ռևանշի և կմենամարտեմ եզրափակչում

Նիկոլ Հարությունով. Ուրախ եմ, որ ռուս մարզիկի նկատմամբ հասա ռևանշի և կմենամարտեմ եզրափակչում

PanARMENIAN.Net - «Շատ դժվար մարտ էր, մրցակցիս հետ հանդիպել էի Ռուսաստանի առաջնության ժամանակ և զիջել էի 5:2 հաշվով: Ես հիշում էի նրա թույլ կողմերը, մարտից առաջ էլ ուսումնասիրել էինք մրցակցի ոճը, ինչն էլ ինձ շատ օգնեց, որ հասնեմ հաղթանակի»,- երևանյան բռնցքամարտի երիտասարդական աշխարհի առաջնության կիսաեզրափակչում հաղթելուց հետո ասաց Նիկոլ Հարությունովը (81 կգ):

Նա 19:9 հաշվով առավելության է հասել ռուս Իդրիս Շախմանովի նկատմամբ և եզրափակչում հանդիպելու է շոտլանդացի Սքոթ Էնթոնի Ֆորեստի հետ:

«Մարտը շատ տեմպային էր, երկուստեք շատ հարվածներ էինք հասցնում: Հաջորդ մրցակցիս ընդհանրապես չգիտեմ, ես կարծում էի, որ նա կիսաեզրափակչում կզիջի վրացի բռնցքամարտիկին»,- նշեց նա:

Մարզիկը խոստովանեց, որ հաղթանակն իրեն հեշտությամբ չի տրվել, նա շատ է հոգնել և հիմա պետք է հանգստանա ու պատրաստվի եզրափակչին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---