Պավլիկ Ղարսելյան. Նարեկ Մելքոնյանն ԱԱ կիսաեզրափակչում մենամարտում էր դուրս ընկած ձեռքով

Պավլիկ Ղարսելյան. Նարեկ Մելքոնյանն ԱԱ կիսաեզրափակչում մենամարտում էր դուրս ընկած ձեռքով

PanARMENIAN.Net - Նարեկ Մելքոնյանի (91 կգ) անձնական մարզիչ Պավլիկ Ղարսելյանը խոստովանեց, որ իր սանը երևանյան երիտասարդական աշխարհի առաջնության կիսաեզրափակչում մենամարտում էր վնասվածքով: Մելքոնյանը 5:13 հաշվով զիջել է անգլիացի Հյուգ Ֆարին՝ նվաճելով բրոնզե մեդալ:

«Նարեկի աջ ձեռքն էր դուրս ընկել, նաև ուսի վնասվածք ուներ: Հենց վնասվածքի պատճառով էր, որ այսօր նա բավականաչափ ակտիվ չէր և չէր գործում իրեն հատուկ ոճով»,- ասաց մարզիչը:

Ըստ Ղարսելյանի, հայ մարզիկները պատրաստ էին առաջնությանը և կարող էին ավելի շատ մեդալներ նվաճել, սակայն մրցավարներն էլ են խանգարել դրան: «Այսօրվա մարտի ընթացքում էլ մրցակիցը բաց հարվածներ էր հասցնում, սակայն դրանք արգելված են, մինչդեռ մրցավարը մեր մարզիկից միավոր հանեց գլխով հարվածի համար»,- ավելացրեց նա:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---