7 դեկտեմբերի 2012 - 10:16 AMT
Եգիպտոսի նախագահի հակառակորդներն այրել են Կահիրեում «Մահեմդական-եղբայրների» շտաբը

Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի հակառակորդները այրել են «Մահեմդական-եղբայրների» շտաբը, որը տեղակայված է Մուկատտամ թաղամասում: Այս մասին հաղորդում է АРЕ հեռուստատեսությունը:

Ինչպես հաղորդում են տեղի ԶԼՄ-ները, ներկայումս անկարգությունների վայրին են փորձում մոտենալ հրշեջների հաշվարկներ: Շտաբի թաղամասում լսվում են կրակոցներ, տեղի են ունենում բախումներ: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: