7 դեկտեմբերի 2012 - 13:53 AMT
Մայրաքաղաքային գնդում սպանված պայմանագրային զինծառայողը 40-ամյա Վարդան Խաչատրյանն է

Այսօր մայրաքաղաքային գնդում սպանված պայմանագրային զինծառայողը 1972 թվականին ծնված Վարդան Արտուշի Խաչատրյանն է: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: Նա տեղեկացրեց, որ փաստի առթիվ հարուցվել է գործ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի առաջին մասի հատկանիշներով:

Հիշեցնենք, որ Երևանի կենտրոնում գտնվող մայրաքաղաքային գնդում այսօր պայմանագրային զինծառայող է սպանվել: Նշենք նաև, որ սպանությունը հրազենի գործադրմամբ է եղել: