7 դեկտեմբերի 2012 - 14:15 AMT
Հայաստանում սպառողների իրավունքը խախտվում է հատկապես ոչ պարենային ապրանքների խանութներում

Հայաստանում սպառողների իրավունքներն ավելի շատ խախտվում են ոչ պարենային ապրանքների խանութներում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ Լուսինե Յաղուբյանը: Նրա խոսքով՝ ՀԿ-ն բողոքներ է ստանում ամենից շատ հենց այդպիսի խանութներից առևտուր անող մարդկանցից: Օրինակ` սպառողները բջջային հեռախոս են գնում, որը երաշխիքի մեջ է, և վերանորոգելու համար սահմանված ժամկետում չի վերանորոգվում:

Սպառողների իրավունքները խախտվում նաև հագուստի խանութներում: Շատերը դրամարկղի մոտ գրում են, որ գնված հագուստը ենթակա չէ վերադարձման, այնինչ դա օրենքի խախտում է, քանի որ հագուստը կարելի է վերադարձնել 14 օրվա ընթացքում: