7 դեկտեմբերի 2012 - 16:04 AMT
ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ թեկնածուները շուրջ 2 մլրդ դոլար են ծախսել

ԱՄՆ նախագահության թեկնածուները շուրջ 2 մլրդ դոլար են ծախսել: Այդպիսով, նոյեմբերին կայացած ընտրություններն ամենածախսատարը դարձան ԱՄՆ քաղաքական կյանքի ողջ պատմության ընթացքում: Այդ մասին են վկայում ընտրարշավի վերջնական զեկույցները, որ ներկայացվել են Դաշնային ընտրահանձնաժողովին:

Արդեն հոկտեմբերի վերջում Հանրապետական կուսակցությունից առաջադրված թեկնածու Միթ Ռոմնին և դեմոկրատ Բարաք Օբաման 1-ական մլրդ դոլար էին ծախսել ընտրարշավի վրա: Թեկնածուների գովազդի համար ծախսվել է մոտ 500 մլն դոլար: Փորձագետները նշում են, որ թեկնածուներին ռեկորդային գումարներ «օգնել են» ծախսել հավատարիմ ու ունեվոր ընտրողները: Օրինակ, Լաս Վեգասում կազինոյի սեփականատեր Շելդոն Ադելսոնը հանրապետականներին է նվիրաբերել շուրջ 95 մլն դոլար, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: