7 դեկտեմբերի 2012 - 16:33 AMT
ՄԱԿ գլխավոր քարտուղարը մտադիր է Թուրքիայում այցելել սիրիացի փախստականներին

ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Անկարայում հանդիպում կունենա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ երկրի հարավային շրջաններում սիրիացի փախստականների ճամբարներից մեկն այցելելուց հետո:

Այդ միջոցառումները պլանավորված են Սիրիային սահմանակից երկրներ գլխավոր քարտուղարի ուղևորության երկրորդ օրը:

Թուրքիան, Արևմուտքի մի շարք երկրներ և Արաբական պետությունների լիգայի անդամները վերջին օրերին հայտարարել են Դամասկոսի կողմից քիմիական զենք կիրառելու անթույլատրելիության մասին: