Դամասկոսի օդանավակայանը հայտարարվել է մարտական գործողությունների գոտի

Դամասկոսի օդանավակայանը հայտարարվել է մարտական գործողությունների գոտի

PanARMENIAN.Net - Սիրիացի ապստամբները Դամասկոսի միջազգային օդանավակայանը հայտարարել են մարտական գործողությունների գոտի և կոչ արել խաղաղ բնակիչներին և ավիաընկերություններին զերծ մնալ դրա օգտագործումից, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Ապստամբների ջոկատները, որոնք փորձեր են ձեռնարկել շրջափակել օդանավակայանը, երեկ որոշել են, որ օդանավակայանը նրանց թիրախն է»,- ասել է Դամասկոսի այսպես կոչված ապստամբների ռազմական խորհրդի ներկայացուցիչ Նաբիլ ալ Ամիրը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---