7 դեկտեմբերի 2012 - 17:05 AMT
Ֆիլիպիններում թայֆունի զոհերին մտադիր են թաղել եղբայրական գերեզմանում

Ֆիլիպինների Կոմպոստելա գավառում «Բոֆա» թայֆունի զոհերին մտադիր են թաղել եղբայրական գերեզմանում:

Ըստ նահանգապետ Արտուրո Ույի, հավանաբար, ընդհանուր գերեզման կունենան աղետի այն զոհերը, որոնց դիակները առաջիկա 3 օրերին չեն պահանջվի հարազատների կողմից:

Նման որոշումը պայմանավորված է սանիտարական անհրաժեշտությամբ, իշխանությունները վախենում են խոլերայի բռնկումից:

Զոհերի թիվը հասնում է 475-ի, մոտ 170 հազար մարդ անօթևան է մնացել, հայտնում է «Ռոսբալտը»: