7 դեկտեմբերի 2012 - 17:04 AMT
Լույս է տեսել դերասան Վարդան Պետրոսյանի ինքնակենսագրական գիրքը

Դեկտեմբերի 8-ին` ժամը 17:00-ին, «Բյուրոկրատ» գրախանութում կբացվի Վարդան Պետրոսյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես: Դրա հետ մեկտեղ տեղի կունենա դերասանի «Օրեր, գույներ, ճակատագիր» գրքի շնորհանդեսը: Գիրքը Վարդան Պետրոսյանի կյանքի պատմությունն է` ինքնակենսագրական, որը պատմում է արտիստի կյանքի, հույզերի և ճակատագրական երկընտրանքի մասին: Գրքում ներկայացված են նաև Վարդան Պետրոսյանի գեղանկարչական աշխատանքները և բանաստեղծությունները:

Գրախանութից PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեցին, որ շնորհանդեսի ժամանակ և հետո գիրքն արդեն վաճառքում կլինի և կարժենա 3500 դրամ: