2 հունիսի 2005 - 14:56 AMT
ՆԻՆՈ ԲՈՒՐՋԱՆԱՁԵՆ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆԱՄՊ Է ՀԱՄԱՐԵԼ
«Շատ մարդիկ եւ ուժեր կցանկանային, որ Վրաստանի եւ Հայաստանի հարաբերությունները այդքան անամպ չլինեին, ինչպիսին են այժմ,-լրագրողներին է հայտնել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպումից հետո:-Այդ ուժերի գործողություններրը ամենաիսկական սադրանք է, եւ մենք մեր կողմից կանենք ամեն ինչ, նման սադրանքները կասեցնելու համար»: Նշենք, որ Հայաստանի վարչապետը Թբիլիսիյում է գտնվում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: